Հանգուցյալ ռեփեր Էնդի Կարտրայտը (Ալեքսանդր Յաշկո) պատրաստվում էր ամուսնալուծվել կնոջից՝ Մարինա Կոխալից եւ բնակության տեղափոխվել այլ աղջկա մոտ։ Քննիչներն այս եզրակացությանն են եկել 31-ամյա հանգուցյալ արտիտի նամակագրությունն ուսումնասիրելուց հետո, հայտնում է Telegram-յան Life Shot ալիքը։

Իրավապահ մարմինների աշխատակիցները երաժիշտի ծրագրերի մասին իմացել են կնոջ հետ նամակագրությունն ուսումնասիրելու արդյունքում։ Դրանում նույնիսկ նշվում էր նրա բնակության վայրը։ Էնդին այնտեղ գիշերել է բազմաթիվ անգամներ եւ ժամանակ անցկացրել նոր սիրելիի հետ։ Նշվում է, որ շուտով աղջկան կհարցաքննեն։

Энди Картрайт собирался развестись с женой и уйти к любовнице

Նախորդ շաբաթ Սանկտ Պետերբուրգում՝ Նեւսկի պողոտայում գտնվող բնակարանում, ուր ռեփերն ապրում էր կնոջ ու փոքրիկ երեխայի հետ, հայտանաբերել են նրա դին։ Կոխալը խոստովանել է, որ մասնատել է ամուսնու մարմինը, սակայն պնդում է, որ ցանկացել է թաքցնել նրա մարմինը, քանի որ նա մահացել է գերդոզավորման արդյունքում։ Մարինա Կոխալին մեղադրանք է առաջադրվել ամուսնու սպանության համար, այս պահին նա ձերբակալված է։