Հնդիկ դերասան Ամիտաբհ Բաչչանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Կորոնավիրուսի վերջին թեստի արդյունքը բացասական է եղել:
Այս մասին հայտնել է Բոլիվուդի աստղի կրտսեր որդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բաչչան կրտսերը նշել է, որ իր հայրը «այժմ տանն է լինելու եւ կհանգստանա»: Դերասանի որդին նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել են Ամիտաբհա Բաչչանի ապաքինման համար: