Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է արջը գիշերով մտնում մեղվանոց և ուտում ութ կիլոգրամ մեղր: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղի բնության պաշտպանության կենտրոնի հրապարակած կադրերում երևում է՝ ինչպես է ասիական սև արջը, որը, ինչպես ենթադրում են, երեք տարեկան է, առաջին անգամ մտնում մեղվանոց, մանրակրկիտ զննում տեղանքը: Հետո կենդանին սկսում է ուտել մեղրը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տեղի պպաշտոնյաները մեղվապահներին փոխհատուցել են արջի կերած մեղրի արժեքը: