Ճապոնական East Japan Railway Company ընկերությունը ներկայացրել է արհեստական բանականությամբ ռոբոտներ, որոնք կարող են աշխատել կայարաններում: Այդ մասին հայտնում է Kyodo News-ը:
Առաջին բջջային ռոբոտները և ռոբոտ-ախտահանիչները՝ Clinabo CL02, հայտնվել են Տոկիոյի նոր երկաթուղային կայարանում:
Clinabo CL02 ախտահանում է բռնակները, նստարանները և կայարանի մյուս բոլոր մակերեսները: Մեխանիզմը հիմնված է արհեստական բանականության 3D տեսախցիկների և հատուկ սենսորների վրա, որոնցով նա կարողանում է հեռացնել ճանապարհին հայտնված խոչընդոտները:
Ներկայացվել են նաև ռոբոտներ, որոնք կարող են օգնել ուղևորներին բեռը տեղափոխելիս, ուտելիքի և ըմպելիքի հարցում, ինչպես նաև տրամադրել ուղեցուցակի անհրաժեշտ տեղեկությունները։ Ընկերությունը նախատեսում է տեխնոլոգիան կատարելագործել այնպես, որ ռոբոտները կարողանան աշխատել նաև գնացքի ներսում: