Օլգա Օռլովան հասարակությունից գաղտնի է պահում է իր անձնական կյանքը, սակայն համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ կարելի է տեսնել նրա ընտրյալին: Բանն այն է, որ ռեփեր Ջիգանը, ում հետ հեռուստահաղորդավարուհին ներկա է եղել է երեկույթի, դեպքի վայրից տեսանյութ է նկարահանել եւ հրապարակել է իր Instagram-ում: Հասարակությունը տեսել է, թե ինչպես է Օռլովան պարում ալեհեր տղամարդու ընկերակցությամբ՝ քնքշորեն գրկելով նրան պարանոցին։
Համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ տղամարդը ծեր է Օլգայի համար։
Սակայն Օռլովային հասարակության կարծիքը չի հուզում։ Հետեւորդների հետ զրույցում նա նշել է, որ իր անձնական կյանքն ամենեւին էլ գաղտնի չէ։ «Դոմ-2»-ի հաղորդավարուհին միայն ուզում էր իրեն զերծ մնալ չարակամներից, որոնցից նա արդեն հոգնել է։
«Ես սիրում եմ եւ սիրված եմ։ Եվ ինձ համար միեւնույնն է, թե ինչ են գրում», - ասել է Օլգան։
Նա չի կասկածում, որ կդատապարտվեր, եթե ընտրյալը իրենից երիտասարդ լիներ կամ նույնիսկ հասակակից ։ «Կգրեին, որ ես վատ տեսք ունեմ նրա կողքին», - ենթադրել է հեռուստահաղորդավարուհին: Նա հեյթերներին ցանկացել է սեր գտնել։ Միայն այդ դեպքում նրանք կդադարեն գուշակություններ գրել, կարծում է Օլգա Օռլովան: