Շատերին է տանջում այն հարցը, թե ինչպես կարելի է հասկանալ՝ արդյո՞ք հարաբերություններն անցել են հաջորդ փուլ, թե՞ ոչ: Ամեն ինչ շատ հեշտ է: Այսօր կխոսենք այն 5 փաստերի մասին, որոնք ցույց են տալիս հարաբերությունների ամրությունը:
Վեճ չնչին բաներից
Լուրջ հարաբերություններում զույգերը ժամանակ չեն գտնում չնչին բաների համար վիճելու համար: Հասուն հարաբերություններում զույգերը խնդրի դեպքում միշտ խոսում են իրար հետ և փորձում են առանց վեճի լուծել այն:
Անցյալը անցյալում է
Հենց այսպես է պետք նոր հարաբերություններ ստեղծել: Իհարկե, թաքցնելու կարիք չկա, թե ինչ է եղել նախկինում: Եթե ինչ-որ բան ստիպում է ձեր կողակցին ամաչել ձեր անցյալի համար, ուրեմն իրար համար չեք: Ձեզ սիրող մարդու համար կարևոր չէ, թե ինչ է եղել իրենից առաջ ձեր կյանքում:
Նախանձ
Լինում են դեպքեր, երբ հարաբերություններում զույգերը սկսում են նախանձել իրար: Նախանձը կարող է ձևավորվել տարբեր բաների վրա: Առողջ հարաբերություններում նախանձ չկա և երբեք էլ չի լինի: Զույգերը պետք է ուրախանան միմյանց հաջողությունների համար, այլ ոչ թե նախանձեն:
Խանդ չկա
Ինչպե՞ս չի կարելի խանդել: Այո՛, շատերիս համար դա անհնար է, բայց ամուր հարաբերությունների ժամանակ զույգերը արդեն սովորել են միմյանց վստահել: Խանդն անինքնավստահության նշան է: Դուք կասկածի տաք եք դնում ձեր ինքնագնահատականը:
Ամոթ չկա
Ամուր զույգերը երբեք չեն ամաչում իրարից: Ստացվում է այնպես, որ ինչ-որ մի բան է տեղի ունենում և դրա համար ամոթ անելու կարիք չկա: Միգուցե զուգարանի համար նախատեսված թուղթն է վերջանում և դրա մասին ասում եք զուգընկերոջը: Դա լրիվ բնական երևույթ է, որը ավելի ուշ վերածվելու է կենցաղի: