Ռեփ կատարող Էնդի Կարտրայտի կինը՝ Մարինա Կոխալը, նրա սպանության վերաբերյալ քրեական գործում կասկածյալի դատավարական կարգավիճակ է ստացել, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը։

Ռեփերի այրին կասկածյալի կարգավիճակում մանրամասն ցուցմունք է տվել ամուսնու մարմինը մասնատելու հանգամանքների վերաբերյալ։ Կոխալը պատմել է, որ մասնատելուց առաջ կտրել է երաժիշտի մատներ ծայրի մաշկը՝ նրա անձի նույնականացումը բարդացնելու նպատակով։ Նա հաջորդ օրը կենսանյութը տարել է մանկական հրապարակ՝ հույս ունենալով, որ այն կուտեն առնետները։

Մարինա Կոխալի վարկածքով՝ ամուսինը մահացել է հուլիսի 24-ին գերդոզավորումից։ Նա հուլիսի 29-ին մասնատել է մարմինը՝ նրան ազատելու համար անփառունակ մահվանից, իսկ հանրությանը երաժիշտի անհետ կորելու մասին պատմելու համար։ Կոխալը պատրաստ է իր խոսքերն ապացուցել ստի դետեկտորի միջոցով։

Նրա մահվանից հետո Կոխալը շարունակել է կապ պահպանել երկրպագուների հետ՝ վարելով Կարտրայտի էջերը սոցիալական ցանցերում։