Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին ամբողջությամբ սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է գունավոր շարֆի հետ։ Արմինկան լայնեզր գլխարկ է ընտրել ու կապույտ պայուսակ։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «Բարեւ, աշխարհ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են երգչուհու լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, ջինսե շորտ էր կրում ու բաց գույնի շապիկ։ Արմինկան պարզ սանրվածքով էր ու արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր բրենդային պայուսակը։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել էր նա։