Ուկրաինացի փոփ երգչուհի եւ «ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովային յոթ տարեկանում փորձել է բռնաբարել մանկապիղծը։ Այս մասին նա հայտնել է «Я сильная. Я справлюсь» իր ինքնակենսագրականում, որի հատվածները հրապարակել է StarHit պարբերականը։
Դերասանուհին պատմել է, որ մանկության տարիներին իր հայրը հեռացել է ընտանիքից՝ կնոջը թողնելով երկու երեխաների հետ։ Ինչ-որ պահի մոր հանդեպ հետաքրքրություն է ունեցել Սերգեյ անունով մի մարդ, որը պարբերաբար հայտնվում էր իրենց տանը:
«Նա բացում էր իմ սենյակի դուռը եւ սառում իմ մահճակալի վրա։ Սկզբում կանգնում էր եւ նայում ինձ՝ մտածելով, որ քնած եմ։ Հետո ձեռքը նրբորեն մտցնում էր վերմակի տակ եւ սկսում էր մերկ ոտքերս շոյել։ Ամեն անգամ բարձրանալով ավելւ վեր», - պատմել է երգչուհին։ Նա հիշել է, որ այդ դեպքերի պատճառով սկսել է քնի հետ կապված խնդիրներ ունենալ։
Մի օր տղամարդը գոտով լավ ծեծել է երգչուհուն, որից հետո Սեդոկովան որոշել է վրեժխնդիր լինել եւ աթոռին ասեղ դնել։ Դրանից հետո Սերգեյը սկսել է գիշերները հաճախ գնալ նրա մոտ: Մի օր արտիստուհին չի դիմացել ու բղավել է։ «Մայրս անմիջապես վազեց, ամեն ինչ հասկացավ առանց խոսքերի, եւ Սերյոժա հորեղբայրը մեզ մոտ չեկավ։ Իսկ ես մի քանի տարի էլ չէի կարողանում գիշերը քնել՝ կրկին ու կրկին սպասելով այդ մղձավանջին», - հիշել է երգչուհին։