Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր Քրիստինա Ագիլերան երգել է Instagram-ի իր 6,8 միլիոն հետևորդների համար: Աստղն իր երկրպագուներին ներկայացել է լողավազանում՝ ձեռքին գինով լի բաժակ:
39-ամյա աստղը նման համարձակ տեսքով երգել է Lady Marmalade հիթը:
Արևից նա պաշտպանվել է լայնեզր գլխարկով և արևապաշտպան ակնոցով:
«Ես զգում եմ, որ երբեք այդպես չեմ հնչել»,- կատակել է երգչուհին:
Երկրպագուներին զվարճացրել է Ագիլերայի հումորային կատարումը: