Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում՝ իր 74․2 մլրդ կարողությամբ։ Սա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձարցման ֆոնին, երբ Nasdaq բորսայում բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 9%-ով և կազմել 1,668 դոլար մեկ բաժնետոմսի համար:
     Վարկանիշային աղյուսակի առաջատարն Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում ունեցվածքն ավելացել է 13 միլիարդ դոլարով և կազմել 189 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է Առնո Բեռնարը, ով հանդիսանում է «Louis Vuitton Moet Hennessy» ընկերությունների խմբի նախագահը։ Նրա կարողությունը կազմում է 113,8 միլիարդ դոլար, երրորդ տեղում Բիլ Գեյթսն է՝ 113 մլրդ դոլարով։ Չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 90.3 միլիարդ դոլար կարողությամբ։