Տարվա սկզբին 47-ամյա Քեմերոն Դիասն ու նրա 41-ամյա ամուսինը՝ Բենջի Մեդենը, Instagram-ում հայտնել են, որ ծնողներ են դարձել։ Նրանք հրաժարվել են հայտնել երեխայի լույս աշխարհ գալու մանրամասները (դերասանուհու հղիության մասին մամուլը չի հայտնել)։ Զույգը հիմա էլ է լռում, սակայն Դիասը ժամանակ առ ժամանակ պատմում է, թե ինչպես է իր կյանքը փոխվել երեխայի լույս աշխարհ գալով։

Դերասանուհին, որը Հոլիվուդում կարիերայից հրաժարվել է հանուն ընտանեկան հանգիստ կյանքի, աստիճանաբար վերադառնում է մեդիատարածք, իսկ որոշ ինսայդերներ կանխատեսում են նրա վերադարձը կինո։ Սակայն Դիասն առայժմ զբաղվում է բիզնես նախագածների առաջխաղացմամբ ու վեց ամսական երեխայի մասին հոգ տանելով, ինչի մասին վերջերս խոսել է «Rolling Stone»-ի լրագրողների հետ զրույցում։

 

«Ես մտել եմ կյանքիս լավագույն փուլ՝ մայրություն»,- ասել է Քեմերոնը։ Նրա խոսքով՝ Բենջին Ռադիսկի ծնունդից հետո Բենջին «Good Charlotte» ռոք խմբի հիթերը փոխարինել է Sesame Street-ի երգացանկով։ «Մենք, իսկապես, Sesame Street-ով ենք տարվել։ Մենք ունենք «Baby Shark»-ի ռեմիքսն ունենք, եւ, իհարկե, Բենջին բազմաթիվ երգեր է գրել Ռադիկսի համար»,- ասել է դերասանուհին։