52-ամյա Մաքսիմ Ֆադեևը պատմել է, թե որ մարզաձևն է լավագույնն օգնում լրացուցիչ կիլոգրամների դեմ պայքարում: Ինքնամեկուսացման ժամանակ Մաքս Ֆադեևը չի դադարեցրել մարզումները, ինչի արդյունքում նա ծայրաստիճան նիհարել է: Նա հավաստիացրել է, որ նման արդյունքի հասնելը հեշտ չէ: Լրացուցիչ կիլոգրամերից ազատվելու համար Ֆադեևը ստիպված է եղել հետևել հատուկ սննդակարգի և վարել առողջ ապրելակերպ: Մաքսը իր ժամանակացույցում ընդգրկել էս մարզումները: Քաշի կորստի համար, ըստ նրա, վազքը լավագույն տարբերակն է։

 

Մաքսիմ Ֆադեևի քաշի՝ 100 կգ կորստի մասին լուրերը միանշանակ չմեկնաբանվեցին։ Երկրպագուներից ոմանք, իհարկե, հիացական արտահայտություններ հնչերին նրա կամքի ուժի համարձակության մասին, մյուսներն էլ մինչ օրս պնդում են, որ Մաքսը վիրահատական միջամտության է դիմել, այլապես իայն մարզվելով և առողջ սննդակարգով նման արդյունքի հասնելը իրատեսական չէ։ Ինչևէ, արտիստը և նրա երկրպագուները գոհ են նրա արդյունքներից։