Ցանկալի է ընթրել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։ Սակայն որոշ մթերքներ թույլատրելի է օգտագործել նաև ավելի ուշ, քանի որ դրանք ունեն հանստացնող ազդեցություն։ Այդ կարծիքն է արտահայտել բժշկական գիտությունների թեկնածու Սամարայի դիետոլոգիայի և դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը։
Ինչպես հաղորդում է Lenta-ն, քնից առաջ թույլատրվող մթերքներն են, ըստ Գինզբուրգի, գազարը, վարունգը և խնձորը․ այդ մթերքները ծամելիս մարդիկ հանգստանում են, նրանց մոտ նվազում է տագնապի զգացումը և կրճատվում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։
Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաև ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ։
Նաև կարելի է ուտել խաշած ձու, ձվածեղ առանց կաթի և ձու, ինչպես նաև թեփ, որոնք պարունակում են մագնեզիում, որը հանգստանում է կենտրոնական նյարդային համակարգը։
med.news.am