Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու։ «Ես կառաջադրվեմ որպես անկախ թեկնածու, քանի որ կա Թրամփը», - ասել է Ուեսթը Forbes ամսագրին տված հարցազրույցում: Ավելի վաղ Ուեսթը բազմիցս աջակցել է Թրամփին:
«Թրամփը ամենալավ նախագահն է, որը մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում», - ասել է երաժիշտը ՝ նշելով, որ ինքը, սակայն, այլևս չի պաշտպանում Թրամփին: Նա ասել է, որ ինքը ավելի վաղ նունպես ունեցել է նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն։ Դրա մասին ինքը հայտնել է 2015-ին MTV Video Vanguard Awards-ի ժամանակ։ Սակայն որոշել է պայաքարել 2020 թվականի ընտրությունների համար, քանի որ, նրա խոսքով, Աստված ասել է նրան, որ «եկել է ժամանակը»։ Նրա նախընտրական կարգախոսը պարզ է՝ «Այո»: Հիմա նա ունի ընդամենը երկու խորհրդական՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և գործարար Իլոն Մասկը, որին Ուեսթը առաջարկել է դառնալ «տիեզերական ծրագրի» ղեկավար: Իր միջազգային քաղաքականության մասին հարցին երաժիշտը պատասխանել է, որ դեռ չի մշակել այն: «Ես կենտրոնացած եմ Ամերիկան պաշտպանելու վրա: Եկեք նախ կենտրոնանանք ինքներս մեզ վրա», - ասել է կատարողը: