Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն օրերս առաջին անգամ մայր է դարձել։ Ծննդատնից դուրս գրվելիս նրան դիմավորել է սիրելի ամուսինը, իսկ տանը փոքրիկին տոնական միջոցառում էր սպասվում։

Գոհարը հայտնել է, որ առաջնեկին Գասպար անունն է տվել՝ չհստակեցնելով, թե ինչու է ընտրությունը կանգ առել այդ անվան վրա։

Հունիսի 4-ին Գոհարը նշել է իր 27-ամյակը եւ հայտարարել, որ կարծում է, որ որդին իր լավագույն նվերն է դարձել տոնի համար։