Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում:
Կադրում Նազենին բացօթյա սրճարանում է: Դերասանուհին կրում է սև շրջազգեստ և նուրբ աքսեսուարներ, կերպարն ամբողջացրել է վառ կարմիր շրթներկը:
«Մի քիչ կարմիր: Տոնի պակաս կա շատ, գոնե հագուստով ու գույներով տոնական դարձնենք առօրյան...
Սիրում եմ էլի կարմիրը: Սև սրտին կարմիր մխիթարանք»,- կադրին կից գրել է Նազենին: