2020 թվականի հուլիսին համացանցում սկսվել է շրջանառվել 4-րոպեանոց գիտաֆանտաստիկ «Հեռուստատեսություն. Հայացք դեպի ապագան» ֆիլմը, որը նակարահանվել է ռեժիսորն Ռայմոնդ-Միլլեի կողմից1947թ. Փարիզում:

Ֆիլմը ցույց է տալիս հեռուստատեսության հնարավոր զարգացումը, որը հասանելի կլինի բոլորին և ամենուր: Օրինակ՝ ֆիլմի հերոսները իրենց հետ կրում են էկրանով փոքր սարքեր, որոնք հիշեցնում են ժամանակակից սմարթֆոնները: Մարդիկ սրճարաններում նստաց և փողոցով քայլելիս դիտում են գրպանային հեռուստացույցներ, ո և այնքան ոգևորված են, որ երբեմն նույնիսկ բախվում են միմյանց:

«Ապագայի հեռուստատեսությունը» ներկայացված է նաև մեքենայում վահանակի վրա ամրացված փոքր էկրանի տեսքով, ինչպես նաև հոլոգրամի տեսքով թեյի բաժակի և թոշակառուի մահճակալի վրա:

Ամբողջ կինոնկարը շատ է հիշեցնում ժամանակակից իրականությունը գրպանի հարմարանքներով, որոնք մարդիկ այսօր բաց  չեն թողնում իրենց ձեռքից: Ճիշտ է, այս պատճառով ֆիլմում դժբախտ պատահարներ և այլ խնդիրներ են առաջանում, ուստի, ամենայն հավանականությամբ, ռեժիսորները չէին ցանկանում այդպիսի ապագա: