Հարսանիքը մարդկանց կյանքում այնքան կարևոր օր է, որ շատերը ցանկանում են դրանցով զարմացնել ոչ միայն իրենց հարազատներին ու ընկերներին, այլև ողջ աշխարհին: Մի շարք հարսանիքներ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Ամենամեծ հարսանեկան արարողությունը
Հսկայական քանակությամբ հյուրեր էին հրավիրված Հնդկաստանում Վ. Շուդակարանի և Ն. Շատյալակշմիի հարսանիքին: Աշխարհում ամենամեծ հարսանեկան արարողությունը տևել է երկու օր և արժեցել 23 միլիոն դոլար: Նաև ուղիղ եթերով այն հեռարձակվել է մեծ էկրաններին, որպեսզի յուրաքանչյուր հյուր կարողանա մանրամասնորեն հետևել արարողության ընթացքին:
Եկեղեցուց մինչև արարողության անցկացման վայր 5 կմ երկարություն ունեցող ճանապարհ է կառուցվել՝ զարդարված գեղեցիկ ծաղիկներով և հնդկական թանկարժեք արձաններով:
Ամենամեծ հարսանեկան տորթը
ԱՄՆ-ի Օմեն բնակավայրում անհայտ, սակայն հարուստ զույգի ամուսնության համար պատրաստվել է աշխարհում ամենամեծ տորթը, որն ապշեցրել է բոլորին: Դրա ընդհանուր քաշը կազմել է 5 տոննա, իսկ բարձրությունը՝ 18 մ 5 սմ: Հսկա տորթը պատրաստել է 75 մարդուց բաղկացած խոհարարական խումբը 3 ամիս շարունակ: Դժվար է պատկերացնել, թե այն ինչպես են կտրել:
Ամենաթանկարժեք հարսանեկան զգեստը
2006 թ. զգեստը, որի վրա աշխատել են դիզայներ Ռենե Շտրաուսն ու ոսկերիչ Մարտին Կատցը, տեղ գտավ Գինեսի ռեկորդների գրքում: Վարպետները ստեղծել էին աշխարհում ամենաթանկարժեք հարսանեկան զգեստը, որի գինը 12 միլիոն դոլար էր: Զգեստը զարդարված էր 150 կարատանոց ադամանդներով, սակայն այն արտաքնապես այնքան էլ աչք չի ծակում:
Ամենաերկար քողը
2018 թ, Կիպրոսում շքեղ հարսանիք կայացավ, որի հարսը՝ Մարիա Պարասկևան, կրում էր չափազանց երկար քող՝ 6962 մ երկարություն ունեցող: Աղջկա համար շատ բարդ է եղել այնպիսի վայր գտնելը, որտեղ կկարողանան ու կհամաձայնեն պատրաստել իր երազած քողղը: Դա անել համաձայնել է հունական մի ընկերություն, որը քողը պատրաստել է 3 ամսում: