Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, հայտնում է Sport Bild-ը: Ֆուտբոլիստը մտադիր է իր ուժը փորձել Եվրոպայի մեկ այլ բարձրակարգ ակումբում: Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ալկանտարայի» նկատմամբ: Transfermarkt կայքի փոխանցմամբ՝ Ալկանտարայի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին, իսկ նրա փոխանցման արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: