Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ինժեներները ստեղծել են յուրահատուկ մի բան «ուղեղ բյուրեղի վրա»։ Այս մասին հայտնում է Nature Nanotechnology ամսագիրը:
Նոր տեխնոլոգիան բաղկացած է տասնյակ հազարավոր արհեստական սինապսներից, որոնք անվանում են մեմրիստորներ։
Դրանք ստեղծված են սիլիցիումի և պղնձի խառնուրդից: Չիպն ընդունակ է հիշել և վերարտադրել տեսողական տեղեկատվություն. ընդ որում, նա այդ խնդիրը շատ ավելի լավ է կատարում, քան գոյություն ունեցող նմանատիպ սարքավարումները:
«Բյուրեղապակյա ուղեղը» կարող է ինֆորմացիան մշակել մարդկային ուղեղի սկզբունքով։ Բացի այդ, նա կարող է կատարել այն խնդիրները, որոնք այս պահին հասանելի են միայն սուպերհամակարգիչներին։