Մանկական նկարներն առաջին անգամ հայտնվել են «Vogue» ամսագրի իտալական տարբերակի շապիկին։ Լուսանկարները հրապարակվել են պարբերականի Instagram-յան էջում։
«Թողարկումն ամբողջությամբ նվիրված է երեխաներին։ Այն ութ շապիկ է ներառում, որոնք նկարվել են երկուսից տաս տարեկան պատանի հեղինակների կողմից»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում, որոք ուղեկցվում են #OurNewWorld («Մեր նոր աշխարհը») հեշթեգով։
Կադրերից մեկում պատկերված է ֆրանսիական Chanel ապրանքանիշի Métiers d’art ցուցադրության կերպարը, որը նկարել է չորսամյա Թոմասը Նյու Յորքից։
Մեկ այլ լուսանկարի հեղինակը Թաձիոն է Փարիզից։ «Ես պինգվին եմ նկարել, քանի որ ինձ են դուր գալիս դրա գույները։ Պինգվինները զվարճալի են քայլում եւ ապրում են Անտարկտիկայում»,- իր աշխատանքը մեկնաբանել է երեխան։