Բողոքները, որոնք ԱՄՆ-ում սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից ձերբակալության ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո, անտարբեր չեն թողել Ջորջ Քլունիին։ Նա The Daily Beast պարբերականում հակառասիստական սյունակ է հրապարակել։

Քլունիի կարծիքով՝ ռասիզմն ու ռասսայական խտրականությունն ամերիկյան ընդհանուր համավարկ են, որի դեմ պատվաստանյութն առայժմ այդպես էլ չի գտնվել։

«Մեզ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում: Կասկածներ չկան, որ Ջորջ Ֆլոյդը սպանվել է։ Սա մեր սեփական համավարակն է։ Այն ազդում է բոլորս վրա, եւ 400 տարի անց մենք նախկինի նման չեն գտել պատվաստանյութը դրա դեմ։ Թվում է՝ մենք առհասարակ դադարել ենք որոնել բուժումը եւ յուրաքանչյուր անգամ պարզապես փորձում ենք այդ վնասվածքը հաղթահարել անհատական կերպով։ Եվ մենք, հաստատապես, չենք հաղթահարում։ Այնպես որ այս շաբաթ, երբ մտածեք այն մասին, թե ինչ անել՝ այս խնդիրները լուծելու համար, պարզապես հիշեք այն մասին, թե ով է դրանք ստեղծել։ Այս երկրում իրական փոփոխություններ ստեղծելու մի միջոց կա։ Քվեարկել»,- գրել է Քլունին։