Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կվաճառի իր մերկ լուսանկարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Սեւ սպիտակ լուսանկարը, որը տարիների ընթացքում կուլտային է դարձել, արվել է 1995թ.-ին. այդ ժամանակ դերասանուհին 26 տարեկան է եղել։ Լուսանկարի հեղինակը Մարկ Սելիգերն է։ Կադրը հնարավոր չէ գռեհիկ կամ չափազանց անկեղծ անվանել. «Ընկերները» սերիալի աստղի մարմնի ինտիմ բոլոր հատվածները փակ են։