17:27
«Շքեղ զույգ». Լյուբով Ուսպենսկայան՝ վրացի երիտասարդ երգչի գրկում

Լյուբով Ուսպենսկայան հանգստյան օրերն անցկացրել է երիտասարդ, համակրելի երգիչ Լեւան Կբիլաշվիլիի հետ։ Լուսանկարներում, որոնք հրապարակվել են Instagram-ում, շանսոնի թագուհին գրկել է վրացի երիտասարդ տղային։

«Հանգստյան օրերը հիանալի ընկերակցությամբ եմ անցկացրել։ Որքան է բախտս բերել գործընկերների հարցում։ Հիանալի տրամադրությամբ եմ սկսել աշխատանքային շաբաթը։ Հաճույքով խորասուզվում եմ աշխատանքում»,- լուսանկարը մակագրել է շանսոնի թագուհին։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս