Պոլինա Գագարինայի ամուսինը՝ Դմիտրի Իսխակովը, սոցիալական ցանցերում տխուր բանաստեղծություն է հրապարակել. երկրպագուները վստահ են, որ զույգը բաժանման եզրին է։ Ամուսիններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում լուրերը։

Դատելով սոցիալական ցանցերից՝ Պոլինան ու Դմիտրին դեռ միասին են ապրում։ Սակայն լուսանկարչի Instagram-յան էջի վերջին հրապարակումները զույգի երկրպագուներին ստիպել են  անհանգստանալ. երկրպագուները կարծել են, թե Դմիտրին սուիցիդալ մտքեր է ունենում։

 «Мне легко и свободно, я вышел из тела,

Пусть полежит, оно очень устало,
Куда-то стремилось, чего-то хотело,
Страдало, болело и вот перестало».

Դմիտրիի ու Պոլինայի երկրպագուներն անմիջապես կարծել են, որ խոսքը հենց աստղային զույգի բաժանման մասին է եւ նրանց խնդրել են «հիմարություններ չանել» ու «փոխել մտադրությունը»։

«Երեւում է՝ ինչպես եք տանջվում Պոլինոչկայի հետ բաժանումից հետո։ Դիմացեք»,- Դմիտրիին աջակցել են երկրպագուները։