Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կվաճառի իր մերկ լուսանկարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Սեւ սպիտակ լուսանկարը, որը տարիների ընթացքում կուլտային է դարձել, արվել է 1995թ.-ին. այդ ժամանակ դերասանուհին 26 տարեկան է եղել։ Լուսանկարի հեղինակը Մարկ Սելիգերն է։ Կադրը հնարավոր չէ գռեհիկ կամ չափազանց անկեղծ անվանել. «Ընկերները» սերիալի աստղի մարմնի ինտիմ բոլոր հատվածները փակ են։

 

Դերասանուհին նաեւ հայտնել է, որ եւս Սելիգերի 24 ֆոտոդիմանկար կվաճառվի աճուրդում։