Գիտնականները հայտնաբերել են մոտ 40.000 տարի առաջ Իտալիայի հյուսիսում բնակվող արարածի մնացորդներ: Հետազոտությունները վկայում են, որ հայտնաբերվել է նեանդերտալացու և «homo sapiens»-ի յուրօրինակ հիբրիդ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը հղում կատարելով PLOS ONE գիտական պարբերականին:
Ներկայում գիտնականները ուսումնասիրում են Իտալիայի հյուսիսային Մոնի Լեսսինի նահանգում հայտնաբերված արարածին: Մարդաբանները հայտնում են, որ ստորին ծնոտի կառուցվածքից կարելի է եզրակացնել, որ հայտնաբերված նոր տեսակը համարվում է նեանդերտալացու և ժամանակակից մարդու անմիջական նախնիի միջև եղած միջանկյալ փուլ:
Գիտնականները կարծում են, որ 40,000 տարի առաջ Եվրոպայի տարածքում զուգահեռաբար ապրում էին «homo sapiens»-ների նախնիները և նեանդերտալացիները: 2010 թվականին արված հետազոտությունները վկայում են, որ ժամանակակից մարդու ԴՆԹ-ում առկա է 1-4% նեանդերտալացու գեներ:
Եթե հետագա հետազոտությունները հաստատեն Մոտնի Լեսսինայում հայտնաբերված արարածի հիբրիդային բնույթը, ապա դա կվկայի այն մասին, որ 2 ճյուղերը խաչասերվել են:
Այ-Մարսել համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 3D-վիզուալիզացիայի տվյալները և հետազոտել են հայտնաբերված հիբրիդի ԴՆԹ-ն: Ըստ ստացված տվյալների, նրա մայրը նեանդարտալացի էր, իսկ հայրը «homo sapiens»-ի նախնիներից էր:
Ըստ անտրոպոգենեզի վարկածներից մեկի, բանական մարդը մոտ 40.000 տարի առաջ եկել է մի տեղ, որտեղ բնակվում էին նեանդերտալացիները:
Ավելի վաղ հայտնագործությունները վկայում են այն մասին, որ «homo sapiens»-ն արդեն 45,000 տարի առաջ բնակվում էր հարավային Իտալիայի քարանձավներում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ժամանակակից մարդիկ և նեանդերտալացիները միևնույն շրջանում են բնակվել հազարամյակներով: