Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ինտագրամի իր էջում կնոջ հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառմամբ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։  «Էսօր դու դարձար 20 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ կյանք, ուզում եմ, որ ոչ մի բան կյանքում մեզ չբաժանի իրարից։ Շատ կարոտել եմ, քանի որ արդեն մոտ 3 ամիսա մենք հեռու ենք իրարից ու չգիտեմ դեռ ինչքան էլ էսպես կմնանք, բայց սա ժամանակավորա մեկա։ Սիրում եմ քեզ իմ Իննա»,-գրել է երգիչը։