Ճապոնիայի բնակիչը ճանապարհին աղվես է գտել և կենդանուն բերել է տուն, քանի որ կարծել է՝ շուն է: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:

Մարսի անունով տղամարդը Twitter-ում տեղադրել է իր գտած ձագի լուսանկարը: Այդկերպ նա ցանկացել է գտնել տերերին, եթե կենդանին կորել է կամ նրա համար նոր տերեր գտնել: Տղամարդը գտնված կենդանուն Լունա է անվանակոչել:

Բազմաթիվ օգտատերեր արձագանքել են նրա թվիթին: Մեկնաբանությունների հեղինակները ենթադրել են, որ Լունան իրականում աղվեսի ձագ է: Պարզելու համար, թե Լունան իրականում ինչ կենդանի է, Մարսին դիմել է անասնաբույժին: Պարզվել է, որ գտնվածն իսկապես աղվեսի ձագ է: Չնայած դրան՝ տղամարդը շարունակել է հոգ տանել կենդանու մասին:

Քանի որ Ճապոնիայում արգելվում է աղվեսներին որպես ընտանի կենդանիներ պահելը, տղամարդը ստիպված է եղել Լունային տալ Kita Kitsune ֆերմային:

«Ես ուրախ կլինեմ, եթե ֆերմայում Լունային այցելեք»,- գրել է Մարսին Twitter-ի իր միկրոբլոգում: