Դերասանուհի Լարիսա Գուզեեւան, որը հայտնի է «Давай поженимся!» («Արի ամուսնանաք») ծրագրից, ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում նոր շոու կվարի։ StasrHit-ը ներկայացրել է առաջին մանրամասները, ըստ որոնց՝ նախագիծը նվիրված կլինի ամառանոցում ինքնամեկսուցաման ընթացքում մարդկանց փոխհարաբերություններում խնդիրների լուծմանը։

«Ես հյուր եմ գնում մարդկանց՝ լսելու նրանց խնդիրները՝ նրանց օգնելու համար լուծելու դրանք։ Հիմա ինքնամեկուսացման պայմաններում բարդ է բոլորի համար։ Նրանց համար, ովքեր ամառանոցում են, ավելի հեշտ է։ Սակայն երկու ամիս առաջ արդեն խորովածները պատրաստված են, բոլոր խոսակցություններն ավարտված են, պարտեզում ամեն ինչ տնկված է, քաղհանված, եւ արդեն չգիտես՝ ինչով զբաղվել։ Այդ պատճառով ես կիսվում եմ իմ գաղափարներով ու բաղադրատոմսերով։ Մեր դեպքում աստղային ընտանիքներ չեն, այնտեղ, ուր գնում ես, քեզ համար կերգեն կպարեն, անեկդոտ են կպարեն»,- խոստավանում է հեռուստահաղորդավորուհին։

Արտիստը մտադիր է կիսվել իր մտքերով ու ճաշատեսակների բաղադրատոմսերով՝ ամառանոցում գտնվելու ընթացքը բազմազան դարձնելու, ինչպես նաեւ մարդկանց խնդիրները լսելու ու փորձելու համար օգնել լուծել դրանք։ «Ես մտնում եմ տեղի շուկա, գյուղական խանութ, մթերք եմ գնում եւ առաջարկում եմ ինչ-որ նոր բան փորձել»,- պատմել է Գուզեեւան։

 

Առաջին թողարկման ընթացքում արտիստը եղել է տանը, ուր ինքնամեկուսացման պայմաններում 13 մարդուց բաղկացած ընտանիք է ապրում։