Բելգիայի թագավորի ավագ դուստր ու թագաժառանգը՝ արքայադուստր Եղիսաբեթը, ընդունվել է երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Թագավորական ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնել է Բելգիայի թագավորական տան թվիթերյան էջը։

Belgian Royal Palace
 
@MonarchieBe
 
 

Bijna klaar voor de Koninklijke Militaire School @KMS_ERM_RMA ! Vanaf 31 augustus, samen met een honderdtal promotiegenoten, eerste jaar sociale en militaire wetenschappen. Dank aan alle leerkrachten en medestudenten voor 2 mooie jaren aan @UWCAtlantic.@BelgiumDefence

View image on Twitter
 
65 people are talking about this
 

 

Արքայադուստրը բարեհաջող հանձնել է ֆրանսերենի, հոլանդերենի ու մաթեմատիկայի քննությունները, լավ արդյունքներ է ցույց տվել ֆիզիկական պատրաստությունից և լավ բնութագիր է ստացել հոգեբանների կողմից։ Նա մեկն է այն 150 հաջողակներից, որոնք ամեն տարի ընդունվում են ռազմական ակադեմիա, որտեղ սովորել է նաև Բելգիայի գործող թագավոր Ֆիլիպը՝ Եղիսաբեթի հայրը։

 

18-ամյա արքայադուստրը մինչ այս սովորել է նաև Ուելսի Ատլանտիկ քոլեջում, որտեղ ժամանակին կրթություն են ստացել շատ միապետական տների ներկայացուցիչներ։