Երգչուհի Լոլիտա Միկյավսկայայի հինգերորդ ամուսինը՝ Դմիտրի Իվանովը, ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։ Չի բացառվում, որ դիմածնոտային վիրաբույժի օգնության կարիք կլինի։
Սքվոշի մարզչին կարող են տեսակցել միայն ամենամտերիմները։ Ասում են՝ Դմիտրիի մոտ առաջիններից մեկը գնացել է Օլգա Կուլիեւան։ Ըստ տեղեկությունները՝ նրանք հանդիպում են մոտ երկու տարի, եւ իբրեւ հենց նրա հետ է մարզիկը դավաճանել Լոլիտա Միլյավսկայային։ Սակայն Իվանովը պնդում է, որ Օլգայի հետ իր սիրավեպը սկսել է կնոջից բաժանվելուց հետո։
Նշվում է, որ բժիշկները որոշում են՝ որ բուժումն առավել արդյունավետ կլինի։ Հայտնի չէ՝ ինչ է տեղի ունեցել սքվոշի մարզչի հետ։ Տեղի ունեցվածի վերաբերյալ երկու վարկած կա. ըստ դրանցից մեկի՝ Դմիտրի Իվանովը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել, ըստ երկրորդի՝ ծեծկռտուքի կենտրոնում է հայտնվել։ Հավանական է, որ տուժած մարզիկն առայժմ ոչինչ չի պատմել, հայտնում է Dni.ru-ն։