Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնության կարգապահական կոմիտեն «Սեուլ» ակումբին տուգանել է 100 մլն վոնով (մոտ 80 հազար դոլար), երկրպագուների փոխարեն տրիբունաներում սեքս-տիկնիկներ տեղադրելու համար:
«Կվանչժուի» դեմ խաղի ժամանակ (1:0) «Սեուլի» տրիբունաներում տեղադրված է եղել 30 մանեկեն, որոնք տրամադրվել են մեծահասակների համար ապրանքներ արտադրող ընկերության կողմից:
Հարավկորեական Քեյ-լիգայի կանոններով` արգելվում է գովազդել սեքս-ապրանքներ: «Սեուլի» ղեկավարությունը միջադեպի համար ներողություն է խնդրել: