Բրիտանական Rolls-Royce ընկերությունը պատրաստվում է աշխատանքից հեռացնել առնվազն 9 հազար մարդու։ Նշվում է, որ այս քայլը կօգնի ընկերությանը խնայել 1,59 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն իսկ սկսել են խորհրդակցություններ անցկացնել արհմիությունների հետ, գրում է Reuters-ը:
Ընկերության աշխատակիցները թիվը 52 հազար է։