Հոլիվուդյան հայտնի դերասանը ներողություն է խնդրել իր նախկին կնոջից, որից հեռացել է Անջելինա Ջոլիի մոտ։
Որոշ ժամանակ առաջ Ջոլիից բաժանվող Փիթը վերականգնել է Ջենիֆերի հետ ընկերական հարաբերությունները։ Բայց հիմա նա հրապարակավ խոստովանել է, որ սխալ էր։
«Ես ինքս ինձ համար էի զզվելի դարձել. նստած էի բազմոցին, «խոտ» էի ծխում եւ անվերջ սեղմում էի հեռակառավարման վահանակի կոճակները՝ փորձելով հետաքրքիր կյանքի մասին ֆիլմ գտնել, քանի որ իմն այդպիսին չէր։ Եվ ամեն ինչ իմ ամուսնության պատճառով էր։ Ես փորձեցի ձեւացնել, որ նրա հետ ամեն ինչ լավ է, չնայած դա այդպես չէր», - այսպես է բնութագրել Բրեդ Փիթն իր եւ Էնիսթոնի ամուսնությունը։
Դերասանը ներողություն է խնդրել ոչ միայն դավաճանության, այլեւ այն խոսքերի համար, որոնք հրապարակավ ասել է Ջենիֆերի հետ ամուսնության մասին։ Այժմ դերասանը շատ է ափսոսում ասածի համար եւ այն մասին, որ այդպես վիրավորել է նախկին կնոջը, գրում է Mirror-ը: