2012 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, ճապոնացի սուսերամարտիկ Ռյո Միյակին հայտարարել է, Օլիմպիական խաղերի տեղափոխումից հետո առաքիչ է աշխատում սննդի առաքման ծառայություններից մեկում:
«Ես պետք է փող աշխատեմ, որպեսզի հետագայում կարողանամ մրցումների գնալ: Ինձ համար նույնպես կարևոր է պահպանել նաև լավ մարզավիճակը: Սննդամթերքի առաքումը Տոկիոյի լեռնոտ տարածքներում շատ լավ մարզում է»,- ասել է Միյակին:
Համավարակի ընթացքում 29-ամյա մարզիկը երեք հովանավորներին խնդրել է դադարեցնել պայմանագրերը իր հետ:
«Ինձ թվում է՝ սխալ էր նման իրավիճակում հովանավորներից գումար ստանալը»,- ասել է նա: