Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Esquire.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
«Մենք բժիշկների հսկողության տակ ենք: Ամեն ինչ նորմալ է: Ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է: Չունեմ ջերմություն: Դմիտրի Սերգեևիչի մոտ նույնպես ամեն ինչ վերահսկողության տակ է: Հիվանդանոցում ենք, բուժվում ենք»,- ասել է Նավկան: