Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան վառ գույնի զգեստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որի ընթացքում ընդգծել է շուրթերը։ Երգչուհու կերպարը դուր է եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ Նրանց թվում են նաեւ երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանն ու Անուշիկ Ալավերդյանը, որոնք գրել են. «Սիրուն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Ֆրանսիայում՝ Փարիզում։ Երգչուհին արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ «Կարոտեցի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։