Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացված էր Ծաղկաձորում, հայտնել է, որ այլեւս կարանտինի պայմաններում չէ։
Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հայտնել է, որ COVID-19-ի թեստ է հանձնել։ «Երբեք չէի մտածի, որ ԲԱՑԱՍԱԿԱՆ թեստը այսքան ԴՐԱԿԱՆ էմոցիաներ կպարգեւի»,- գրել է երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ վերջ կարանտինին, կարանտին, ես ատում եմ քեզ։
Հիշեցնենք՝ երգչուհին Ավստրալիայից մեկնել էր Բրազիլիա համերգի համար, սակայն որոշ ժամանակ այնտեղ էր մնացել չվերթների հանվելու պատճառով։ Օրեր անց երգրչուհուն, այնուամենյանիվ, հաջողվել էր Հայաստան վերադառնալ, եւ նա մեկուսացվել էր Ծաղկաձորում։