SpaceX-ի գլխավոր տնօրեն և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի անձնական ակտիվների արժեքը հասել է 39 միլիարդ դոլարի, չնայած դրան՝ նա ապրում է բանկային վարկերի հաշվին: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

 

Հրապարակման համաձայն՝ ձեռնարկատիրոջ պարտքերը գերազանցում են 500 միլիոն դոլարը:

Մասկը բանկերից գումար է վերցրել Tesla-ի և SpaceX-ի բաժնետոմսերի գրավադրման դիմաց: Այսպիսով, 2019 թվականին նա  գրավ է դրելTesla- ի բաժնետոմսերի մոտ կեսը (ընդհանուր առմամբ, նրան պատկանում է ընկերության բաժնետոմսերի 20%-ը), այն ժամանակ բաժնետոմսն արժեր 15 միլիարդ դոլար, այժմ՝ 28 միլիարդ դոլար:

 

Գործարարը պնդում է, որ ինքը փողի կաիրք չունի, բայց անցյալ տարի բրիտանացի ջրասուզակ Վերնոն Անսվորթի հետ դատական վեճի ընթացքում նրա փաստաբանն ասել էր, որ Մասկը չունի բավարար անձնական միջոցներ՝ զրպարտության դեպքում փոխհատուցում վճարելու համար, և որ ձեռնարկատիրոջ ակտիվների մեծ մասը բաժնետոմսեր են: