82-ամյա դերասան Էնթոնի Հոփկիսնը միացել է աշխարհի ամենահանրաճանաչ սոցիալական ցանցերից մեկին՝ սկսելով Toosie Slide պարային չելենջին մասնակցությունից։
«Դրեյք, ես հանդիպումից ուշացա, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»,- իր առաջին հրապարակումը մակագրել է դերասանը։
#Drake I’m late to the party... but better late than never. #SylvesterStallone #ArnoldSchwarzenegger #toosieslidechallenge
TikTok-ի համար պատրաստված հոլովակում Էնթոնի Հոփկինսը պարել է Դրեյքի «Toosie Slide» երգի հնչյունների ներքո ու մարտահրավեր նետել Սիլվեստեր Ստալոնեին եւ Առնոլդ Շվարցենեգերին։
Դերասանը երկրպագուներին ակտիվորեն հայտնում է կարանտինային օրերի իրադարձությունների մասին։ Նա Նիբլո կատվի ընկերակցությամբ հաճախ ժամանակ է անցկացնում դաշնամուրի մոտ եւ նկարում (միայն թե կասկածում է, որ Նիբլոն հավանություն է տալիս իր գեղարվեսատական տեխնիկային)։