Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Քեյթ Միլդթոնին արգելել է կրկին երեխաներ ունենալ։ Եվ ամենը Մեգան Մարքլի պատճառով։ Ինսայդերների հաղորդմամբ՝ Եղիսաբեթ Երկրորդը Քեյթին խնդրել է հիմա թողնել մայրության մասին մտեքերը, քանի որ Մեգանի ու Հարիի հեռանալու պատճառով թագավորական ընտանիքը հատկապես խոցելի է դարձել։ Ավելին, հիմա Միդլթոնը ստիպված է զբաղվել Մարքլի գործերով։

«Հիմա բրիտանական ամբողջ միապետությունը կարիք ունի, որ Քեյթն ու Ուիլյամը մշտապես տեսադաշտում լինեն։ Դքսուհու հղիությունը եւ դրան հաջորդող դեկրետային արձակուրդը նրան կստիպեն երկար ժամանակով անհետանալ հանրային տեսադաշտից»,- պարզաբանել է ինսայդերը։

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին թագավորական պարտականություններից հրաժարվել են դեռ տարվա սկզբին։ «Մեգզիթը» պաշտոնապես ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ Հիմա Սասեքսի դուքսերը գտնվում են Լոս Անջելեսում։