Լրագրող Թոնի Լին Twitter-ի իր էջում ցույց է տվել՝ ինչ տեսք ունի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը «Դեւիդ Բեքհեմ. ճանապարհորդություն դեպի անհայտը» վավերագրական ֆիլմի տարբերակում, որը ցուցադրվել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությամբ (CCTV)։ Օգտատերերին շփոթեցրել է գրաքննությունը, որին ենթարկվել է մարզիկի մարմինը։

Ֆիլմը նկարահանվել է շոգ Բրազիլիայում, ինչի հետեւանքով ֆուբոլիստը կադրում հաճախ հայտնվում է թոփլես՝ ցուցադրելով մեծաքանակ դաջվածքները։ Այսպիսի պատկերների ցուցադրումն արգելված է Չինաստանի հեռուստատեսությունում գրաքննության պատկերացոիմներովվ, այդ պատճառով մոնտաժողները ստիպված են եղել լուրջ վարպետություն ցուցաբերել, որպեսզի ֆիլմը եթեր հեռարձակվի։ Որոշում է կայացվել «լղոզել» Բեքհեմի դաջվածքները, ինչն արդյունքում բավական զվարճալի տեսք է ունեցել։ Կադրերի մեծ մասում հստակ երեւացել է միայն Դեւիդի գլուխը։

 

Լինի հրապարակման մեկնաբանություններում շատ օգտատերեր, առաջին անգամ բախվելով չինական գրաքննության հետ, արտահայտել են իրենց զարմանքը։ «Սա պարզապես ծիծաղելի է։ Պարզապես մարդկանց ասեք, որ Դեւիդ Բեքհեմ գոյություն չունի»,- գրել է օգտատերերից մեկը։

news.am