Երգչուհի Քեթի Փերին երկրպագուներին զարմացրել է American Idol շոուի տնային նկարահանման համար իր «կարանտինային» կերպարներով, որին մասնակցում է ոսրպես աստղային դատավոր։
Հղի երգչուհին զուգարանի թղթի փաթեթի տեսքով հսկայական կոստյում է կրում եւ հավաքում է փազլը։ Ապա նա վառարանից հանում է բանանով հացն ու մնում դռնախորշում, երբ փորձում է հարեւան սենյակ գնալ։
Մեկնաբանություններում երգրպագուները ենթադրել են, որ երգչուհին այս կերպարը պատահաբար չի ընտրել։ Մասնավորապես, օգտատերերի կարծիքով՝ յուրօրինակ հագուստի շնորհիվ նրան հաջողվում է թաքցնել որովայնը։
«Կարծես թե Քեթին չի ցանկանում մեզ ցույց տալ իր որովայնը», «Նա հաստատապես թաքցնում է իր կլորացած որովայնը», «Չի ուզում, որ մենք նայենք նրա ապագա երեխային»,- գրում են հետեւորդները։