Աշխարհի ամենափոքր բռնապետի մասին շատ քիչ բան է հայտնի. նա չի կիսվում իր անձնական կյանքի մասին տեղեկություններով, իսկ պաշտոնական կենսագրության մեջ շատ տարօրինակ կետերի կհանդիպեք: Նրա մասին գոնե մի քանի տեղեկություն հավաքելու համար հարկավոր է հիմնվել լրագրողների հետաքննությունների ու այլ ծառայությունների փոխանցած տվյալների վրա:

Նրա ծննդյան տարին անհայտ է

Կին Չեն Ինը ծնվել է 1982 թ. հունվարի 8-ին կամ հուլիսի 5-ին կամ ընդհանրապես 1983 թ. կամ 1984 թ.: Ասում են՝ առաջնորդը ցանկանում է տարիքով ավելի մեծ երևալ, այդ իսկ պատճառով նրա ծննդյան պաշտոնական տարեթիվը 1982 թվականն է: Սակայն Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունները հայտնում են, որ մեր հերոսն, այնուամենայնիվ, ծնվել է 2 տարի անց:

Այսպես թե այնպես, նա համարվում է աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը:

 

Նրա հոնքերը գնալով կարճանում են

Տարբեր տարիներին արված լուսանկարները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ առաջնորդի հոնքերի հետ մի բան այն չէ. դրանք գնալով կարճանում են: Ասում են, որ նա հանում է հոնքերը, որպեսզի ավելի նմանվի հորը՝ Կիմ Չեն Իրին: Իհարկե, այս մասին միայն ենթադրություններ կարելի է անել, քանի որ պաշտոնական տեղեկատվություն այս թեմայով, բնականաբար, լինել չի կարող:

 

Նրա մանկությունը լի է գաղտնիքներով

Իր մանկության տարիների լուսանկարները առաջնորդը ևս չի հանրայնացնում: Ճիշտ է, 2014 թ. այս և մի քանի այլ լուսանկարներ ցուցադրվեցին էկրանին ԿԺԴՀ ռազմաօդային ուժերի օրվա պատվին: Դրանում, ասում են, պատկերված է Կիմ Չեն Ինը, սակայն ոչ ոք չգիտի՝ դա ճշմարիտ տեղեկատվություն է, թե ոչ:

 

Նա պաշտոնական տիտղոսներ է կրում

Հիմնական տիտղոսը «ԿԺԴՀ բարձրագույն ղեկավար, կուսակցության, բանակի ու ժողովրդի ղեկավար»-ն է, սակայն, դրանցից բացի, մի քանիսը ևս կան․

  • «Նոր աստղ»,
  • «Փայլող ընկեր»,
  • «Հանճարների հանճար»,
  • «ԿԺԴՀ մարշալ»։

Այս մարդը նաև Կիմ Իր Սենի անվան ֆիզիկայի համալսարանում գիտական աստիճան ունի, ինչպես նաև մալայզիական HELP մասնավոր տնտեսագիտական համալսարանում դոկտորական աստիճան:

 

Նա սիրում է բասկետբոլ և ընկերություն է անում Դենիս Ռոդմանի հետ

Դպրոցական ընկերները հայտնում են, որ երիտասարդ տարիքում Կիմ Չեն Ինը դասերի ժամանակ նկարում էր բասկետբոլի աստղ Մայքլ Ջորդանին:

Իսկապես, քաղաքական գործիչը շատ է սիրում բասկետբոլ: 2013 թ. նա հանդիպել է Դենիս Ռոդմանի հետ և ցույց տվել նրան իր անձնական կղզին: Չնայած այս երկու մարդկանց ակնհայտ տարբերություններին՝ նրանք կարողացել են ընկերանալ:

Դենիսն իր ընկերոջ մասին ասում է. «Միգուցե նա հոգեկան խնդիրներ ունի, սակայն ես դրանք չեմ նկատում»: