Ամերիկացի 32-ամյա դերասանուհի Կարա Կիֆն Ինստագրամի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել:

Կադրում դերասանուհին իր կրծքին է սեղմել ծննդաբերության ժամանակ մահացած որդուն: Լուսանկարում պատկերված է նաև նրա ամուսինը՝ ֆուտբոլիստ Քայլ Բոսֆորտը, ով գրկել է կնոջն ու բռնել երեխայի փոքրիկ ձեռքը:

 

«Այսօր դու կդառնայիր 3 շաբաթական: Դու կարթնանայիր և կրկին ցույց կտայիր, թե ինչպիսին ես դու: Ես կսովորեի երկու երեխայի մայր լինել... Քո քույրը հարցեր կտար քո պորտի մասին, իսկ հայրդ գլուխ կգովար իր ֆուտբոլիստ ընկերների մոտ, որ իր որդին արդեն կարող է հաղթել նրանց... Ես հոգնած կլինեի, բայց երջանիկ: Բայց այս ամենի փոխարեն՝ մենք կարոտում ենք քեզ»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

 
Նշենք, որ զույգը դուստր ունի: Կարան հղիության մասին հայտնել էր նախորդ տարվա հոկտեմբերին և անհամբեր սպասում էր որդու լույս աշխարհ գալուն: