Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանաց։ Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։
Իսկ Քարդաշյանը, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։