Մարդը հոգեբանական մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից չորսը ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։

Փաստ 1

Ո՞վ է կարծում, որ կարմիրի եւ կապույտի համադրությունը անճաշակ է։ Պարզվում է, որ այս երկու գույնը բավականին դժվար է ընկալվում մարդկանց կողմից, եւ սա պայմանավորված է աչքի կառուցվածքով (բժշկական եզրերով մանրամասնելու կարիք չենք տեսնում) եւ գույների ու երանգների ընկալմամբ։ Այս երկու գույների համադրության «ազդեցությամբ» մեր աչքերի նյարդային վերջավորությունները գրգռվում են եւ արդյունքում մարդու մոտ նման կարծիք է ձեւավորվում։

 

Փաստ 2

Եկեք հիշենք մի այնպիսի դեպք, երբ դուք շտապում եք, իսկ ձեր ընտրյալը ուշանում է կամ հայտնվել է խցանումների մեջ։ Հավանաբար, մեզնից բոլորն էլ հայտնվել են նման իրավիճակում։ Իսկ ինչով է այն վերջացել։ Ուշացողին նախատել են իր անպատասխանատվության համար։ Իսկ այժմ հիշեք մի դեպք, երբ ուշացողի դերում դուք եք եղել։ Այս անգամ արդեն պատճառը անպատասխանատվություն չէ, այլ դժվար ու շատ աշխատանքը, ծանր երթեւեկությունը եւ այլն։ Սա մարդուն բնորոշ հոգեբանական վիճակ է, երբ նա չի ցանկանում մեղադրել իրեն ու միշտ արդարացում է փորձում գտնել։

Փաստ 3

Մի անգամ փորձ է անցկացվել մթերային խանութում։ Քաղցրավենիքի բաժնում դրված է եղել 25 տեսակ ջեմ, իսկ դրանց կողքին, առանձին դրված էր նույն տեսակի եւս 7 ջեմ։ Հաճախորդների 73%-ը գնել է ավելի քիչ ընտրանի ունեցած մասից, քան լայն տեսականի առաջարկող հատվածից։ Սա ապացուցում է այն փաստը, որ մարդկանց լայն տեսականի պետք չէ։ Երբ մարդը մի մեծ ընտրանի է տեսնում, սկսում է մի տարբերակից մյուսը նայել եւ արդյունքում հնարավոր է, որ նա ընդհանրապես հրաժարվի ապրանքատեսակը գնելուց։

Փաստ 4

Շատերն այժմ կհերքեն այս փաստի գոյությունը, բայց այն առկա է։ Մարդիկ հաճախակի են փոխում իրենց հիշողությունները, փոխում դրանց սյուժեն, գործող անձանց եւ այլն։ Երբեմն սա պայմանվորված է հաջորդիվ կատարված գործողություններով, որոնց շնորհիվ մարդը ցանկանում է զսպել իր զգացողությունները, ազատվել սթրեսից եւ այլն։

Աղբյուրը՝ Creu.ru