Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է և նա արդեն տանն է։ Հիշեցնենք, որ երգչուհին Մոսկվայից ինքնաթիռով Հայաստան էր վերադարձել, ինչից հետո մեկուսացվել էր և գտնվում էր երևանյան հյուրանոցներից մեկում։